«Մոնակոյի» կիսապաշտպան և «Բարսելոնայի» նախկին խաղացող Սեսկ Ֆաբրեգասը կարծում է, որ կատալոնական ակումբի իր նախկին թիմակից Լիոնել Մեսսին կարող է խաղալ մինչև 40 տարեկան: Այս պահին արգենտինացին 32 տարեկան է:
«Մեսսին համառ մտածելակերպ ունեցող խաղացող է: Սա նշանակում է, որ քանի դեռ նա իրեն տեսնում է խաղադաշտում, նա կշարունակի խաղալ․ նա իր խաղամակարդակով կարող է խաղալ մինչև 40 տարի:
Ես շատ լավ հիշում եմ այն օրը, երբ Մեսսին ժամանեց Լա Մասիա: Նա քիչ էր խոսում, բայց ինչպես էր խաղում, անհնար էր կանգնեցնել նրան», — ասել է Ֆաբրեգասը Onda Cero-ին տված հարցազրույցում: