«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը դարձյալ դատի է տվել «Բարսելոնոյաին», հաղորդում է Diario Sport-ը՝ հղում կատարելով El Mundo-ին։
Բրազիլացին կարծում է, որ կատալոնական ակումբը չի վճարել նրան աշխատավարձի մի զգալի մաս ՊՍԺ տեղափոխվելուց հետո։ Նեյմարը պահանջում է մոտ 3,5 միլիոն եվրո փոխհատուցում։ Բրազիլացի հարձակվողը մեղադրել է «Բարսելոնային» նման վարքագծի համար։ Նեյմարը կարծում է, որ այս կերպ «Բարսելոնան» վրեժ է լուծում իրենից ՊՍԺ տեղափոխության համար։ «».
Հաղորդվում է, որ զուգահեռաբար Նեյմարը պնդում է ստանալ նաև այն գումարները, որոնք նախատեսված են եղել բոնուսների տեսքով ստանալու համար։
Նեյմարը 2017 թվականի ամռանն է «Բարսելոնայից» տեղափոխվել ՊՍԺ ռեկորսային՝ 222 միլիոն եվրոյի դիմաց։