«Նապոլիի» հարձակվող Արկադիուշ Միլիկը այս ամառ կարող է տեղափոխվել Իսպանիա: Այս մասին գրում է AS-ը:
Ըստ աղբյուրի՝ խաղացողի ծառայություններով հետաքրքրվում է «Ատլետիկոն»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Միլիկը մտադիր է հնարավորինս շուտ հեռանալ իտալական ակումբից: Հարձակվողի ծառայություններով հետաքրքրվում են նաև «Տոտենհեմն» ու «Էվերտոնը»: