«Բարսելոնան» հրապարակել է «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում կայանալիք հանդիպման հայտացուցակը։
Էռնեստո Վալվերդեն 20 ֆուտբոլիստների է հայտավորել առաջիկա հանդիպման համար։ Ցանկում են նաև վնասվածքից ապաքինված Լիոնել Մեսսին և Ուսման Դեմբելեն։
Դարպասապահներ – Տեր Շտեգեն, Նետու
Պաշտպաններ – Սեմեդու, Պիկե, Տոդիբո, Լենգլե, Վագու, Ռոբերտո, Ֆիրպո
Կիսապաշտպաններ – Ռակիտիչ, Բուսկետս, Արտուր, Ալենյա, դե Յոնգ, Վիդալ, Պերես
Հարձակվողներ – Սուարես, Մեսսի, Դեմբելե, Գրիզման