Marca-ին տված հարցազրույցում Մադրիդի «Ատլետիկոյի» նախկին հարձակվող Անտուան Գրիզմանը պատմել է, թե ինչու է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվել «Բարսելոնա».
«Ես «Ատլետիկոն» չեմ լքել, որպեսզի հաղթեմ Չեմպիոնների լիգան և ավելի շատ տիտղոսներ նվաճեմ։ «Բարսելոնա» եմ տեղափոխվել, որպեսզի նոր խաղաոճ յուրացնեմ և հանդիպեն ֆուտբոլային նոր փիլիսոփայության։ Ինչ վերաբերում է «Ատլետիկոյին», ապա նա կարող է յուրաքնչյուր մրցաշրջանում էլ հաղթել Չեմպիոնների լիգան»,- ասել է ֆրանսիացի ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Գրիզմանն ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 20 հանդիպման և դարձել 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։