«Բարսելոնայի» նախկին հարձակվող Սամուել Էտո’Օ-ն խոսել է իր նախկին թիմակից Լիոնել Մեսսիի մասին։
««Բարսելոնան» վատ է մեկնարկել Լա լիգայում, քանի որ Մեսսին շատ քիչ է խաղացել։ Երբ նա վերադառնա, մենք կտեսնենք իսկական «Բարսելոնային»։ Հույս ունեմ, որ նա կխաղա «Ինտերի» հետ, քանի որ «Ինտերը» ևս իմ սրտի թիմն է։ Եթե Մեսսին դաշտ դուրս գա միլանցիներին շատ ավելի բարդ է լինելու։
Ես դաստիարակում էի Մեսսիին, ինչպես իմ երեխային։ Ես շատ եմ հարգում Մարադոնային, բայց բոլորից շատ գոլ խփած ֆուտբոլիսները Ռոնալդոն, Մեսսին և Ռոնալդուն են»,-Էտո’Օ-ի խոսքերն մեջբերում AS-ը՝ հղում կատարելով Gazetta dello Sport-ին։
Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին ընդամենը մեկ անգամ է մեկնարկային րոպեներից դուրս եկել դաշտ։