Դորտմունդի «Բորուսիան» դիտարկում է «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի թեկնածությունը: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
Արգենտինացի մասնագետի ծառայություններով հետաքրքրված է «Բորուսիան», քանի որ թիմի գլխավոր մարզիչ Լյուսյեն Ֆավրը վերջին արդյունքների պատճառով ճնշումների տակ է գտնվում: Նրա պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը, և ղեկավարությունը կարող է արդեն փոխարինող փնտրել շվեյցարացուն:
Բացի «Բորուսիայից», արգենտինացի մասնագետի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը», «Բավարիան», «Էվերթոնը» և այլ ակումբներ:
Հիշեցնենք՝ Պոչետինոն նոյեմբերի 19-ին հեռացվել է «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնից: Արգենտինացի մասնագետը 2014/15 մրցաշրջանից էր գլխավորում լոնդոնյան թիմը, որի հետ նախորդ մրցաշրջանում հասել է մինչև ՉԼ-ի եզրափակիչ: