ՌՊԼ-ի 16-րդ տուրի շրջանակում «Ռոստովն» ընդունել էր Մոսկվայի «Դինամոյին»:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանն ընդգրկված էր իր թիմի մեկնարկային կազմում ու մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
«Ռոստովը» հաղթեց 4-1 հաշվով: Հեթ-տրիկ ձևակերպեց Պոլոզը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Բայրամյանը, իսկ մրցակցից հեղինակության գնդակը 91-րդ րոպեին խփեց Մորոն:
Այս հաղթանակից հետո «Ռոստովը» 29 միավորով երրորդն է, իսկ «Դինամոն» 27 միավորով նահանջեց 5-րդ հորիզոնական:
Նոր առաջնությունում Բայրամյանը դարձել է 3 գոլի հեղինակ: