«Արսենալը» գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկում է «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի թեկնածությունը: Այս մասին հայտնում է Sky Italia-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, արգենտինացի մասնագետը «Արսենալի» համար առաջին նպատակն է, և այսօր կողմերի միջև սկսվել են նախնական բանակցությունները:
Լոնդոնյան ակումբը կքննարկի նաև «Նապոլիի» նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի թեկնածությունը նրա՝ «Էվերթոնի» ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո:
Հիշեցնենք՝ Պոչետինոն «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվել է նոյեմբերի 19-ին: Արգենտինացի մասնագետը 2014/15 մրցաշրջանից էր գլխավորում լոնդոնյան թիմը, որի հետ նախորդ մրցաշրջանում հասել է մինչև Չեմպիոների լիգայի եզրափակիչ: Լոնդոնյան թիմի նոր գլխավոր մարզիչ նշանակվեց Ժոզե Մոուրինյուն: