Ռուսական «Սոչիի» կիսապաշտպան Իբրահիմ Ցալագովը կարիերան կարող է շարունակել «Կալյարիում», տեղեկացնում է Tuttomercato-ն:
Հաղորդվում է, որ Ա Սերիան ներկայացնող ակումբը ձմեռային պատուհանի ընթացքում պաշտոնական առաջարկ կանի 29-ամյա ֆուտբոլիստին:
Հնարավոր տրանսֆերի արժեքը կազմում է 7 միլիոն եվրո:
Հավելենք, որ ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Ցալագովը մասնակցել է 12 հանդիպման: