«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի` «Ինտերի» հետ կայանալիք խաղից ունեցած սպասելիքների մասին.
«Սա շատ կարևոր փորձություն է մեր թիմի համար: Այո, մենք արդեն դուրս ենք եկել փլեյ-օֆֆ: Բայց մեր խնդիրը չի փոխվում. մենք ցանկանում ենք հաղթել:
Ենթադրում եմ` «Ինտերը» օպտիմալ կազմով կխաղա ու կփորձի գլխից բարձր թռչել: «Կամպ Նոու» մարզադաշտում մրցակիցը հնարավորինս բարդացրեց մեր կյանքը: Հիմա մենք ենք ժամանել Իտալիա ու պատրաստ ենք կռիվ տալ:
Մենք սկսեցինք հաղթել: Հաշվի առնելով սա, ինչպես նաև առաջիկա խաղերը` ես որոշեցի Մեսսիին հանգստի հնարավորություն տալ: Նախորդ տարի մենք այստեղ հիանալի հանդիպում անցկացրինք, չնայած նույնպես խաղացինք առանց Մեսսի»,- Վալվերդեի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի` «Ինտեր»-«Բարսելոնա» խաղը կկայանա այսօր`դեկտեմբերի 10-ին, Միլանի «Սան-Սիրո» մարզադաշտում: Խաղը կմեկնարկի ժամը 00:00-ին: