Բասկետբոլի Հայաստանի Ա-Լիգայի կանոնավոր առաջնության հերթական տուրի շրջանակում կայացած ԲԿՄԱ-«Մեդ Ֆոքսիս» խաղում հաղթանակն ուղեկցեց հյուրերին 103-97 հաշվով:
ԲԿՄԱ-ն հաղթեց առաջին, երկրորդ ու չորրորդ քառորդներում, իսկ երրորդ քառորդում ուժեղ էր «Մեդ Ֆոքսիսը»:
Խաղում ամենաարդյունավետը «Մեդ Ֆոքսիսից» Լիսթր Անտունանն էր՝ վաստակած 30 միավորով: Նա նաև 2 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին ու իրականացրեց արդյունավետ փոխանցում:
10 տուրից հետո «Մեդ Ֆոքսիսը» ունի 17 միավոր և «Վահագնի Սիթիի» հետ կիսում է երկրորդ հորիզոնականը, իսկ ԲԿՄԱ-ն 10 խաղում տոնել է 2 հաղթանակ ու կրել 8 պարտություն: