Այսօր Երևանի Օլիմպավանում «Դվինը» փայլուն հաղթանակ տոնեց ԲԿՄԱ-ինկատմամբ:
Բասկետբոլի Հայաստանի Ա-Լիգայի կանոնավոր առաջնության հերթական տուրի շրջանակում կայացած ԲԿՄԱ-«Դվին» խաղում հաղթանակն ուղեկցեց հյուրերին 139-106 հաշվով:
«Դվինը» 4 քառորդում էլ հաղթեց:
Խաղում ամենաարդյունավետը «Դվինոց» Ջորդան Ուաթսթոնն էր՝ վաստակած 51 միավորով: Նա նաև 4 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին ու իրականացրեց 9 արդյունավետ փոխանցում:
«Դվինից» Քամերոն Բուրհանոնը թրիփլ դաբլի հեղինակ՝ 32-15-12:
10 տուրից հետո «Դվինը» ունի 16 միավոր և «Ուրարտուի» հես կիսում է առաջին հորիզոնականը, իսկ ԲԿՄԱ-ն 9 խաղում տոնել է 2 հաղթանակ ու կրել 7 պարտություն:
Մեր գործընկեր Գևորգ Ղազարյանը ներկա էր խաղին ու ներկայացնում է խաղը՝ լուսանկարների տեսքով.