Իսպանական Լա լիգայի 16-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալել էր «Մալյորկային»: Կատալոնական թիմը հաղթեց 5:2 հաշվով:
Հանդիպման մեկնարկից առաջ «Կամպ Նոու» ստադիոնում Մեսսին ներկայացրեց 6-րդ Ոսկե գնդակը:

Խաղի մեկնարկից մոտ 7 րոպե անց Գրիզմանը բացել է հաշիվը: 17-րդ րոպեին Մեսսին շքեղագույն գոլով կրկնապատկել է այն:
35-րդ րոպեին Բուդիմիրը կրճատել է հաշվի տարբերությունը:
41-րդ րոպեին Մեսսին հաշվենկատ հարվածով 3-րդ գոլն է խփել: Եւս 2 րոպե անց Սուարեսը շատ գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել կրնկի հարվածով:
64-րդ րոպեին Բուդիմիրը դուբլ է ձևակերպել: Հիմնական ժամանակի ավարտից 7 րոպե առաջ էլ Մեսսին հեթ-տրիկի հեղինակ է դարձել և ամրագրել վերջնարդյունքը՝ 5:2:
Հանդիպման տեսությունն՝ այստեղ:
«Բարսայի» այս հաղթանակից հետո Լա լիգայում երկիշխանությունը շարունակվում է. կատալոնյան և մադրիդյան թիմերն ունեն 34-ական միավոր: