Լոնդոնի «Տոտենհեմը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր ֆուտբոլիստներ ձեռք չի բերի։
Ինչպես տեղեկացնում է Evening Standart-ը, ակումբի ղեկավարությունը չի պատրաստվում գումար հատկացնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր ֆուտբոլիստների ձեռքբերման համար։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «խթանները» հունվարին կարող են ձեռք բերել ՄՅՈւ-ի կիսապաշտպան Նեմանյա Մատիչին, ում ծառայություններով հետաքրքրված է Ժոզե Մոուրինյուն։