Ֆուտբոլի Vbet ՀՊԼ-ի 11-րդ տուրում Չարենցավանի «Վանը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվել է Վանաձորի «Լոռիին»: Խաղից հետո կարծիք է հայտնել հյուրերի գլխավոր մարզիչ Ալբերտ Սոլոմոնովը.
«Շատ դժվար խաղ էր էմոցիոնալ տեսանկյունից: Կարևոր է, որ մենք պարզապես չհաղթեցինք: Մենք կամային հաղթանակ տարանք: Խաղը լավ էինք սկսել, բայց գնդակ բաց թողեցինք ու կարողացանք հաղթել: Հպարտ եմ իմ ֆուտբոլիստներով: Մենք պատրաստել էինք թիմին: Գիտեինք, որ մրցակիցը ստանդարտներից ավելի վտանգավոր է, այդ պատճառով էլ փորձում էինք նրանց ստանդարտների հնարավորություն չտալ»,-ասել է Սոլոմոնովը: