«Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը խոսել է «Բրայթոնի» հետ խաղից ստացած տպավորությունների մասին (2-1), որի ընթացքում դարձավ գոլի հեղինակ:
Այդ գոլը 31-ամյա ֆուտբոլիստի համար առաջինն էր լոնդոնյան ակումբ վերադառնալուց հետո:
«Հիանալի զգացում է: Ուզում էի դուրս գալ ու օգնել թիմիս: Քրտնաջան աշխատում էի ու բախտս բերեց, որ գոլ խփեցի: Ակնհայտ է, որ Սերխիո Ռեգիլոնը հիանալի խաղաց, իսկ ես ճիշտ պահին, ճիշտ տեղում հայտնվեցի: Հիանալի է գոլերի հաշիվը բացելը»,-Բեյլի խոսքերն է փոխանցում BBC-ն: