«Էվերթոնը» հեռացրել է թիմի գլխավոր մարզիչ Մարկու Սիլվային։
Այս մասին հայտնում են BBC-ն, Sky Sports-ը, The Telegraph-ը Liverpool Echo-ն և մի քանի այլ աղբյուրներ ևս։ «Էվերթոնից» լուրը դեռևս չեն հաստատել։
Չորեքշաբթի «Էվերթոնը» ԱՊԼ-ի 15-րդ տուրում 2-5 հաշվով պարտվեց «Լիվերպուլին» ու նահանջեց վտանգավոր գոտի՝ 18-րդ հորիզոնական։
Սիլվան գլխավորում է «Էվերթոնը» 2018 թվականի մայիսից։