Բասկետբոլի Հայաստանի Ա-Լիգայի կանոնավոր առաջնության 5-րդ տուրի շրջանակում կայացած «Կիլիկիա»-ԲԿՄԱ աննկարագրելի էմոցիաներով լի խաղում հաղթանակն ուղեկցեց հյուրերին՝ օվերթայմում` 126-123 հաշվով:
«Կիլիկիան» հաղթեց առաջին ու երկրորդ քառորդներում, երրորդ քառորդում հաղթեց ԲԿՄԱ-ն, իսկ չորրորդ քառորդում գրանցվեց ոչ-ոքի: Օվերթայմում ուժեղ էր ԲԿՄԱ-ն՝ 19-16:
Հաղթական 3 միավորանոցը նետեց Հայկազ Գրիգորյանը:
Խաղում ամենաարդյունավետը «Կիլիկիայից» Ուիլիամ Ջենքինսն էր՝ վաստակած 42 միավորով: Նա նաև 15 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին ու իրականացրեց 2 արդյունավետ փոխանցում:
ԲԿՄԱ-ն առաջին հաղթանակը տոնեց: