Ղազախստանի առաջնության 16-րդ տուրի շրջանակում «Աստանան» սեփական հարկի տակ 0-1 հաշվով պարտվեց Ալմաթիի «Կայրաթին»: Խաղի միակ գոլը 31-րդ րոպեին խփեց Այմբետովը:
Տիգրան Բարսեղյանն ու Կամո Հովհաննիսյանն ընդգրկված էին իրենց թիմերի մեկնարկային կազմերում: Բարսեղյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանն ու 6-րդ րոպեին արժանացավ դեղին քարտի, իսկ Հովհաննիսյանը փոխարինվեց 81-րդ րոպեին:
Այս խաղից հետո «Կայրաթն» ունի 41 միավոր ու միանձնյա առաջատար է, իսկ «Աստանան» 27 միավորով երկրորդն է: