Եվրոպա լիգայի խաղարկության երկրորդ փուլի շրջանակում «Գենտը» սեփական հարկի տակ ընդունեց «Հոֆենհայմին» (1-4):
Գերմանական ակումբը բավական վստահ հանդիպում անցկացրեց և չորս գոլի հեղինակ դարձավ: Դրանք հեղինակեցին ՝ Բելֆոդիլը, Գրիլիշը, Գաչինովիչը և Դաբուրը: Բելգիական ակումբը կարողացավ միայն «թրջել» հանդիպման հաշիվը:
Այս հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, ով փոխարինման դուրս եկավ 67-րդ րոպեին:
Զուգահեռ ընթացած խաղերի արդյունքները.
«Զարյա Լուգանսկ»-«Բրագա» (1-2)
ԼԱՍԿ-«Լուդոգորեց» (4-3)
«Լիլ»-«Սելթիկ» (2-2)
«Ղարաբաղ»-«Վիլյառեալ» (1-3)
«Սիվասպոր»-«Մաքաբի» (1-2)