Անգլիական լիգայի գավաթի խաղարկության երրորդ փուլում «Տոտենհեմը» սենսացիոն պարտություն կրեց չորրորդ դիվիզիոնի «Կոլչեստեր Յունայթեդից»: Հիմնական և լրացուցիչ ժամանակերն ավարտվեցին առանց գոլերի, սակայն 11-մետրանոցները անցան թեժ պայքարում:
Անգլիական երկրորդ լիգայի ակումբին չխանգարեց հաղթել նույնիսկ պատմության ամենաանհեթեթ 11-մետրանոցը։ «Հրեշավոր» հարվածի հեղինակ է դարձել ջամայկացի հարձակվող Ջևանի Բրաունը։