Արգենտինացի մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն, ում ծառայություններով հետաքրքրված է «Զենիթը», չի շտապում պատասխանել Ռուսաստանի գործող չեմպիոնի առաջարկին:
Don Balon-ի խոսքով ՝ սանկտ-պետերբուրգյան ակումբը պատրաստ է տարեկան մոտ 10 միլիոն եվրո վճարել Պոչետինոյին:
Չնայած շահավետ առաջարկին ՝ Պոչետինոն նախընտրում է սպասել: Արգենտինացու համար գումարը առաջնահերթություն չէ: Նա ցանկանում է գլխավորել այնպիսի թիմ, որն ավելի հավակնոտ ծրագրեր ունի:
«Զենիթից» բացի, Պոչետինոյի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը» եւ «Ռեալը»: Ավելի վաղ արգենտինացին բազմիցս խոսել է մադրիդյան ակումբը գլխավորելու ցանկության մասին: