Հունահռոմեական ոճի ըմբիշ Սլավիկ Գալստյանը, որը 67 կգ քաշային կարգում հռչակվեց Հայաստանի չեմպիոն, առաջին անգամ էր այս` օլիմպիական քաշային կարգում մրցաշարի մասնակցում: Սլավիկն ասում է`պայքարելու է Օլիմպիական խաղերի ուղեգրի համար.
«Մրցակցությունը շատ բարդ էր, վերջին վայրկյաններին կարողացա հաղթանակի հասնել: Մրցակիցս շատ ուժեղ մարզիկ էր: Կարևորը` կարողացա հաղթանակի հասնել: Այդուհանդերձ, Կարեն Ասլանյանը շատ արժանի մրցակից էր, շնորհակալ եմ նրան:
Առաջին մրցաշարն էի անցկացնում այս քաշային կարգում: Ինձ լավ եմ զգում: Հետագա անելիքները կորոշենք մարզիչների հետ: Վարկանիշային մրցաշարեր կան: Պայքարելու եմ օլիմպիական ուղեգրի համար, դրա համար եմ գոտեմարտում այս քաշային կարգում»,- լրագրողների հետ զրույցում նշեց Սլավիկ Գալստյանը: