«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը շարունակվում է գտնվել «Բարսելոնայի» տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում:
Կատալոնական ակումբը պատրաստ է ֆուտբոլիստի համար առաջարկել 70 միլիոն եվրո, ինչպես նաև կիսապաշտպան Արթուրո Վիդալին, հայտնում է Don Balon-ը:
22-ամյա ֆուտբոլիստի համար «Բարսելոնան» «Ինտերին» առաջարկ է անելու տրանսֆերային առաջիկա պատուհանի ընթացքում:
Մարտինեսը Ա սերիայ ընթացիկ առաջնությունում 14 հանդիպման է մասնակցել` խփելով 8 գոլ: