Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Ջորջիո Կիելինին մեկնաբանել է այն փաստը, որ իր թիմակից Կրիշտիանու Ռոնալդուն չի կարողացել նվաճել «Ոսկե գնդակը» երկրորդ տարին անընդմեջ:
Մրցանակը նախօրեին ստացավ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, իսկ 2018-ին մրցանակը հասավ «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչին:
«Նախորդ մրցաշրջանում Ռոնալդուից իսկապես գողացան «Ոսկե գնդակը»:
Այս մրցաշրջանում պայքարն ավելի հավասար էր: Ամենայն հարգանքով Մոդրիչի հանդեպ, նույնիսկ իր լավագույն մարզավիճակի դեպքում, նա արժանի չէ այդ մրցանակին: «Ռեալում» ցանկացան, որ նա այլևս չնվաճի «Ոսկե գնդակը»:
Վան Դեյկը նախորդ տարի հաղթեց ՉԼ-ում ու նա արժանի էր «Ոսկե գնդակը» ստանալուն, իսկ Մոդրիչի հաղթանակն, ընդհանուր առմամբ, իմաստ չուներ», – ասել է Կիելինին: