«Ոսկե գնդակի» գործող դափնեկիր, Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ներկա կլինի Փարիզում այսօր կայանալիք մրցանակաբաշխությանը։
Ինչպես տեղեկացնում է Melchorcope-ը, «Ոսկե գնդակի» այս տարվա հաղթողին մրցանակը հանձնելու է հենց Մոդրիչը։
Որոշ աղբյուրների տեղեկություններով՝ «Ոսկե գնդակը» վեցերորդ անգամ ստանալու է Լիոնել Մեսսին։