Լոնդոնի «Տոտենհեմի» պաշտպան Յան Վերտոնգենը խոսել է թիմի նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի մասին.
«Մեր ելույթները մեր ստանդարտներին չէին համապատասխանում:
Մենք բոլորս պատասխանատու ենք Պոչետինոյի պաշտոնանկության համար: Նա մեզ դաշտ էր դուրս բերում, որպեսզի հաղթեինք, սակայն չէինք կարողանում խաղալ այնպես, ինչպես պետք էր: Հետևաբար, բոլորը պատասխանատվություն են զգում: Երբեմն դու սեփական հաջողությանդ զոհ ես դառնում: Պոչետինոն իրեն այնքան լավ դրսևորեց, որ ակնկալիքներն ավելի մեծացան: Սա ֆուտբոլի և բիզնեսի աշխարհն է:
Ես եկել եմ այստեղ և խաղացել եմ Եվրոպա լիգայում, և Մաուրիսիոն այս ակումբը հասցրեց նոր մակարդակի: Լավագույն 4-ում մեր բացակայությունը հիասթափեցնող է», — ասել է Վերտոնգենը: