Sport.es պարբերականի հաղորդմամբ, չնայած այն փաստին, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հայտարարել է, որ Լիոնել Մեսսիի վնասվածքը լուրջ չէ, այնուամենայնիվ արգենտինացին կարող է բաց թողնել Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի «Խետաֆեի» դեմ հանդիպումը:
Հիշեցնենք, որ Մեսսին վնասվածք էր ստացել Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի «Վիլյառեալի» դեմ կայացած հանդիպման առաջին խաղակեսում:
Ինչպես նշում է իսպանական լրատվամիջողցը, «Բարսայի» գլխավոր մարզիչը չի ցանկանում ռիսկի դիմել և պատրաստվում է խնայել Մեսսիի ուժերը հետագա հանդիպումների համար: