«Մանչեսթեր Յունայթեդը» չի պատրաստվում պաշտոնանկ անել գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերին:
Ավելին, մանչեսթերյան ակումբը պատրաստ է քարտ-բլանշ տրամադրել մասնագետին, հայտնում է Daily Star-ը:
Նշվում է, որ անգամ, եթե ՄՅՈւ-ն ԱՊԼ-ի ավարտական արդյունքներով տեղ չզբաղեցնի վեցնյակում, միևնույն է, Սուլշերը չի հեռացվի:
Պրեմիեր լիգայի 13 տուրից հետո «Յունայթեդը» 11-րդ հորիզոնականում է: