Ռուսաստանի Պենզա քաղաքում անցկացված Միխայիլ Վորոնինի անվան մարմնամարզության միջազգային 26-րդ Գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել բազմամարտում։
Հայ մարմնամարզիկը 8 երկրի 35 մարզիկների շարքում 84․45 միավոր արդյունքում ու չեմպիոնի կոչումը նվաճել։
Մրցաշարին մասնակցել է նաև 21-ամյա Արթուր Ավետիսյանը, որը բազմամարտում վաստակած 78 միավորով եզրափակել է լավագույն տասնյակը:
Թիմային պայքարում մեր ընտրանին ընդհանուր 162,45 միավոր արդյունքով երկրորդ տեղն է զբաղեցրել՝ դառնալով արծաթե մեդալակիր։
Առաջին տեղում Ռուսաստանի ընտրանին էր, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Ճապոնիայի հավաքականը։
Նշենք՝ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն այս ստուգատեսը սպասարկող մրցավարների թվում էր, իսկ Արթուր Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը մրցաշարում հանդես են եկել երիտասարդ մարզիչ Հայկ Նազարյանի գլխավորությամբ: