Երևանի «Արարատն» առաջին անհրաժեշտության իրերի խմբաքանակ է ուղարկել առաջնագիծ: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
««Արարատը» ֆուտբոլային ակումբը մշտական կապի մեջ է Արցախի հետ և առաջին անհրաժեշտության իրերի առաջին խմբաքանակն է ուղարկել առաջնագծում հայրենիքի համար պայքար մղող մեր մարտիկներին»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան, Ադրբեջանը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել, որը շարունակվում է մինչ այժմ: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` մայրաքաղաք Ստեփանակերտը։
Հայաստանի Հանրապետությունում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք: