Լոնդոնի «Արսենալը» գլխավոր մարզչի փնտրտուքների մեջ է։ Երեկ «զինագործները» հեռացրել են Ունաի Էմերիին, ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ֆրեդրիկ Յունգբերգը։
Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, «Արսենալը» դիտարկում է «Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսին հրավիրելու տարբերակը։ Մասնագետի պայմանագրում նախատեսված հրաժարագինը կազմում է 14 միլիոն ֆունտ։
Եթե ենթադրենք փետրվանին «Արսենալը» նշանակի Ռոջերսին, ապա «Լեսթերը» ստիպված կլինի 9 միլիոն ֆունտ վճարել նրա նախկին թիմին՝ «Սելթիկին»։
Ավելին, ուրբաթ օրը մարզիչը հայտարարել էր, որ իր ապագան կապում է միայն «Լեսթերի» հետ։ Ներկա պահին «աղվեսները» ԱՊԼ-ում երկրորդ տեղում են։