Rakuten TV-ի եթերում ցուցադրվող Matchday սերիալի 7-րդ սերիայում, որը նվիրված է «Բարսելոնայի» նախորդ մրցաշրջանին, պաշտպան Ժերար Պիկեն դրվագներից մեկում խոսում է «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես գալու տարիների մասին․
«Մանչեսթերում իսկապես մի քանի տհաճ իրավիճակներում եմ հայտնվել։ Ոչ մեկ անգամ հայտնվել եմ ոստիկանական բաժանմունքում։ Բայց ավելի լավ է՝ մանրամասները չպատմեմ։ Այդ ամենը եղել է այն ժամանակ, երբ ես երիտասարդ էի»,- Պիկեի խոսքերն է փոխանցում Sport Bible-ը։
Պիկեն «Բարսելոնայի» սան է։ «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 2004-ից 2008 թվականներին։ Մանկունիացիների կազմում ընդհանուր առմամբ 23 հանդիպման է մասնակցել ու դարձել 2 գոլի հեղինակ։ Նրա տրանսֆերի համար կապտանռնագույնները 5 մլն եվրո են վճարել։
Ընթացիկ մրցաշրջանում Պիկեն ակումբային մակարդակում 16 հանդիպման է մասնակցել ու դարձել 1 գոլի հեղինակ։