Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը չի մեկնաբանել Ազգերի լիգայի շրջանակում հոկտեմբերի 11-ին Հայաստանի ընտրանու դեմ նախատեսված խաղը:
«Ինչո՞ւ եք Հայաստանի մասին հարցնում: Մեր ողջ ուժն ու ուշադրությունն ուղղված են նախևառաջ Բելառուսի հետ խաղին: Արդեն հետո՝ Ազգերի լիգայի՝ Հայաստանի ու Հյուսիսային Մակեդոնիայի: Ինչ վերաբերում է քաղաքականությանն ու անհանգիստ իրավիճակին…ես այդպիսի հարցերի չեմ պատասխանի»,-Վայսի խոսքերն է փոխանցում Sputnik Georgia-ն՝ հղում անելով РИА Новости-ին:
Նշվում է, որ ավելի վաղ այդ հարցով Sputnik Georgia-ն դիմել էր Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությանը:
«Դրա վերաբերյալ առայժմ ոչինչ ասել չենք կարող: Խաղը չեղարկելու կամ չեզոք խաղադաշտ տեղափոխելու մասին առայժմ խոսք չկա: Մենք հետևում ենք իրավիճակին, բայց, ամեն դեպքում, վերջնական որոշումն ՈՒԵՖԱ-ինն է լինելու»,- հայտնել է են ՎՖՖ-ի մամուլի ծառայությունից: