Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղում «Սպորտինգը» տանը ջախջախիչ պարտության մատնեց ՊՍՎ-ին:
Լիսաբոնյան թիմը չորս անպատասխան գնդակ ուղարկեց «Էյնդհովենի» ցանցը: Դուբլով աչքի ընկավ կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեսը: Գոլորիի հեղինակներ դարձան նաև հարձակվող Լուիս Ֆելիպեն և պաշտպան Ժերեմի Մաթիյեն:
«Սպորտինգը» և ԼԱՍԿ-ը տարած հաղթանակներից հետո ապահովեցին իրենց տեղը ԵԼ փլեյ-օֆֆում: