«Այաքսի» պաշտպան Սերժինյո Դեստը մոտ ժամանակներս կդառնա «Բարսելոնայի» խաղացող։
Ինչպես հաղորդում է Goal.com-ը՝ կատալոնական ակումբն ամերիկացու տրանսֆերի մասին կհայտարարի մյուս շաբաթվա սկզբին։
19-ամյա պաշտպանը «կապտանռնագույնների» համար 20 մլն եվրո կարժենա՝ գումարած 5 մլն եվրո բոնուս։
Նախորդ մրցաշրջանում Դեստը մասնակցել է 20 խաղի՝ դառնալով 5 արդյունավետ փոխանցման հեղինակ։