Խորվաթիայի Զագրեբ քաղաքում շարունակվում է շախմատի միջազգային գրոսմայստերական շրջանաձև մրցաշարը:
8-րդ տուրում շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը առաջին պարտությունը կրեց մրցաշարում: Հայ գրոսմայստերը պարտվեց ուկրաինացի Վասիլի Իվանչուկին:
8 տուրից հետո Մելքումյանը մնաց 4.5 միավորով ու հիմա առաջատարներին զիջում է 1 միավոր:
Այսօր կայանալիք 9-րդ տուրում Մելքումյանը կմրցի խորվաթ Բոսիոչիչ Մարինի հետ: