«Բավարիան» ու «Բարսելոնան» շարունակում են պայքարել «Այաքսի» պաշտպան Սերժինյո Դեստի համար:
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի արդեն վաղը: Գերմանական մամուլը պնդում է, որ ամստերդամցիները պատրաստ են խաղացողին վաճառել այն ակումբին, որը ավելի շահավետ առաջարկ կանի:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» համաձայնության է հասել «Այաքսի» հետ 19-ամյա խաղացողի տրանսֆերի վերաբերյալ: Կապտանռնագույնների համար տրանսֆերը 20 մլն եվրո կարժենա: Եվս 5 մլն եվրո «Բարսան» կարող է բոնուսների տեսքով վճարել «Այաքսին»: