VBet Հայաստանի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Արարատ-Արմենիան» Ձորաղբյուրում մրցել է «Սևանի» հետ ու 11:2 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարել` դուրս գալով 1/2 եզրափակիչ:
Վարդան Մինասյանի թիմի կազմում պոկեր է ձևակերպել Լուիս Օգանան, հեթ-տրիկ է ձևակերպել Արտյոմ Ավանեսյանը, դուբլի հեղինակ է դարձել Պետրոս Ավետիսյանը, մեկական գոլ էլ իրենց ակտիվում գրանցել են Ալեքսանդր Դամչևսկին ու Անտոն Կոբյալկոն:
Ներկայացնում ենք հանդիպման գոլերի տեսանյութը.