«Տոտենհեմի» հարձակվող Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնեթը խոսել է ֆուտբոլիստի հնարավոր վերադարձի մասին «Ռեալ», որին են պատկանում 31-ամյա վալիացու տրանսֆերային իրավունքները:
«Հուսով եմ, որ Գարեթի՝ «Ռեալ» վերադառնալու հարցը չի բարձրացվի: Նա հաջողության կհասնի «Տոտենհեմում» և կցանկանա մնալ, իսկ մնացած թղթաբանությունը հեշտ կլինի կարգավորել:
Հուսով եմ, որ նա կվերականգնի իր սերը ֆուտբոլի հանդեպ և կխաղա այնպես, ինչպես կարող է: Բայց ամեն ինչ կախված է նրանից: Բեյլը չի եկել ֆուտբոլ դիտելու: Արտերկրում նա ավելին է արել, քան բրիտանացի ցանկացած այլ ֆուտբոլիստ, ուստի նա իրեն լավ է զգում:
Իմ կարծիքով, «Ռեալում» Գարեթին չեն վերաբերվել այնպես, ինչպես պետք էր՝ հաշվի առնելով, թե որքան բան է նա տվել այս հիանալի ակումբին: Յոթ տարի անց և բոլոր նվաճումներից հետո նրան պետք է ավելի լավ վերաբերվեին, բայց ես չեմ ուզում մեղադրել ոչ մեկին:
Կարծում եմ, որ «Ռեալի» երկրպագուների պահվածքն ամոթալի էր, իսկ ակումբը ոչ մի կերպ չօգնեց Գարեթին», — Բարնետի խոսքերն է մեջբերում BBC-ն: