«Նապոլիի» հարձակվող Արկադիուշ Միլիկի տեղափոխությունը «Ռոմա» խափանման եզրին է:
Ֆուտբոլիստը ցանկանում է փոխել ակումբները, որպեսզի ավելի շատ խաղային պրակտիկա ստանա Եվրո-2020-ի նախաշեմին:
Ներկայումս Պրեմիեր լիգայի երկու ակումբներ՝ «Տոտենհեմը» և «Նյուքասլը», ակտիվ հետաքրքրություն են ցուցաբերում ֆուտբոլիստի նկատմամբ, հայտնում է Calciomercato-ն։
Ավելի վաղ իտալացի հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն կտեղափոխվի «Յուվենտուս», իսկ հռոմեական ակումբում Ջեկոյին կփոխարինի «Նապոլիի» հարձակվող Արկադիուշ Միլիկը: