ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի` «Ռեալի» հետ կայացած խաղի մասին (2:2).
«Մեզ շատ ուժեղ ու հիանալի թիմ էր դիմակայում, իսկ առաջին կեսում մենք այդպես էլ չկարողացանք մտնել խաղի մեջ: Անխուսափելի էր ինչ-որ բան փոխելը: Հարկ է նշել, որ թիմի ոգին ու միասնությունը հիմա մեզ մոտ ամենաբարձր մակարդակի վրա է:
Հիանալի էր վերադառնալ այստեղ, արժանանալ նման ընդունելության մադրիդյան երկրպագուների կողմից ու այսպիսի խաղ անցկացնել այն մարզադաշտում, որի հետ ինձ բազում հրաշալի հիշողություններ են կապում»,- Նավասի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Կեյլոր Նավասը 2014-ից 2019 թվականներին է հանդես գալիս «Ռեալի» կազմում: Մադրիդյան ակումբն ու ՊՍԺ-ն արդեն ապահովել են իրենց տեղը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում: Ֆրանսիական թիմը A խմբի 5 խաղում 13 միավոր է վաստակել, իսկ «Ռեալի» ակտիվում 8 միավոր կա: