Թենիսի կանանց ասոցիացիան (WTA) հրապարակել է այն 5 թեկնածուների անունները որոնք հավակնում են տարվա լավագույն թենիսիստի կոչմանը, հայտնում է WTA-ի մամուլի ծառայությունը։
Մրցանակի համար կպայքարեն ավստրալացի Էշլի Բարտին, կանադացի Բյանկա Անդրեեսկուն, ռումինացի Սիմոնա Հալեպը, ճապոնացի Նաոմի Օսական և չեխ Կարոլինա Պլիշկովան։
Քվեարկությանը կմասնակցեն տարբեր պարբերականների ներկայացուցիչներ, իսկ արդյունքը կհայտարարվի դեկտեմբերի 11-ին։
Հիշեցնենք, որ 2018 թվականի լավագույն թենիսիստ էր ճանաչվել Սիմոնա Հալեպը։