Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում իր ելույթները սկսեց «Արարատ-2»-ը։
Ռազմիկ Գրիգորյանի ֆուտբոլիստներն այսօր 5-րդ տուրի շրջանակում մրցեցին «Լեռնային Արցախի» հետ։
Հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով։ «Արարատ-2»-ի կազմում գոլի հեղինակ դարձան Էրիկ Քոթանջյանը և Էդմոնդ Մուրադյանը։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։