Երկուշաբթի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրում «Երևանը» մրցելու է «Փյունիկի» հետ։
Վերջին շրջանում հայկական ֆուտբոլի ամենազավեշտալի գրառումները ապահովում է առաջնության հետնապահ թիմի՝ «Երևանի» Facebook-յան էջը։
Յուրօրինակ նախապատմության պատճառով «Երևանը» փորձել է ճշտել, թե արդյո՞ք ճիշտ է տեղադրել «Փյունիկի» լոգոն։
Խաղի անոնսին կից լուսանկարը վերնագրվել է այսպես․
««Փյունիկ» ջա՛ն, լոգոն ճիշտ ենք դրել, չէ՞»։