Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց առաջին մարզումը Ռուսաստանում: Այս մասին հաղորդում է ՀՖՖ ֆեյսբուքյան էջը:
Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 14-ից 20-ը մարզական հավաք կանցկացնի Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում։ Մարզական հավաքի շրջանակներում ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 19-ին ընկերական հանդիպում կանցկացնի ռուսական «Դինամո Սամարա» թիմի հետ։
Թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․
Դարպասապահներ
Էմին Ղարաբեքյանս — «Շահրդարի Սաբաշահր» (Իրան)
Ռոբերտ Բոյարկին — ՄՖԿԱ «Կորպորացիա-ԱՍԻ» (Ռուսաստան)
Խաղացողներ
Սարո Գալստյան — «Լեո»
Անդրանիկ Կարապետյան — «Լեո»
Գարեգին Մաշումյան — «Լեո»
Սարգիս Նասիբյան — «Արարատ-Արմենիա»
Ռաֆիկ Մելիքյան — «Արարատ-Արմենիա»
Կելսոն Վինիցիուս — «Ատիրաու» (Ղազախստան)
Վիկտոր Դե Սոուզա — «Լյուբավա» (Լեհաստան)
Էնրիկե Դա Սիլվա — «Բեթուն» (Ֆրանսիա)
Դավիթ Ասլանյան — «Սիպար» (Տաջիկստան)
Մամիկոն Ոսկանյան — ՄՖԱ «Ֆակել-ԳՍՏ» (Ռուսաստան)
Համլետ Մանուկյան — «Սիբիրյակ» (Նովոսիբիրսկ, Ռուսաստան)
Սարգիս Մարգարյան — «Բորիսով-900» (Բելառուս)
Վլադիմիր Սանոսյան — «Դինամո Սամարա» (Ռուսաստան)
Ջոնաթան Բրունո Սանտյագո — առանց ակումբ