Մադրիդի «Ռեալի» պաշտպան, Սերխիո Ռեգիլոնը, որը նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրեց «Սևիլիայի» կազմում, շարունակում է մնալ «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում:
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ, «կարմիր սատանաները» ցանկանում են իրենց կազմում տեսնել Ռեգիլոնին, սակայն պատրաստ չեն 23-ամյա պաշտպանի տրանսֆերի դիմաց 30 մլն եվրո վճարել: Ֆուտբոլիստը ևս անգլիական գրանդի կազմում հանդես գալու ցանկություն ունի:
Ռեգիլոնի՝ «Ռեալի» հետ գործող պայմանագիրը սահմանված է մինչև 2023 թ.: