Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն կիսվել է՝ Լա լիգայի 14-րդ տուրում «Լեգանեսի» նկատմամբ տարած հաղթանակից հետո.
«Ամենակարևոր հաղթանակն էր, որը կայացավ: Հանդիպումը շատ վատ մեկնարկեց մեզ համար:Դաշտը սարսափելի վիճակում էր: Քամին խանգարեց խաղալ երկար փոխանցումներով, գնդակն առաջ չէր գնում, հակառակորդը լավ խաղաց պաշտպանությունում:
Այսօր մենք ստիպված էինք հաղթել ամեն գնով, և մենք դա արեցինք: Իհարկե, մենք լավ չխաղացինք, բայց շարժվում ենք առաջ դրական տրամադրվածությամբ»,-ասել է Վալվերդեն: