ֆրանսիական «Լանսից» «Ալաշկերտ» է վերադարձել Հայաստանի կանանց հավաքականի ֆուտբոլիստ Մարալ Արթինը։ Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Մյունխենի «Բավարիայի» պատանեկան թիմերում հանդես եկած 20-ամյա Արթինը նախորդ տարի պաշտպանել էր երևանյան ակումբի գույները Չեմպիոնների լիգայում, ինչից հետո տեղափոխվել էր Ֆրանսիա։
Այսօր մեկնարկող կանանց Բարձրագույն խմբի առաջնության խաղում «Ալաշկերտի» աղջիկները Գյումրիում կհյուրընկալվեն «Հայասա» թիմին։